Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, հասարակության, մեզ տանջող ցավերը». Գևորգ Պետրոսյան

11:45, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
«Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, հասարակության, մեզ տանջող ցավերը». Գևորգ Պետրոսյան
     «Բյուջեի նախագիծը ներկայացնողներն ասում են, որ բյուջեն հավասարակշռված է, բայց ես չեմ գտնում այդ կարծիքը, որովհետև գտնում եմ, որ բյուջեն հավասարաչափ չի արտացոլում սոցիալականության, ինքնիշխանության, ժողովրդավարության և իրավական անվտանգության բանաձևերը: Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, հասարակության, մեզ տանջող ցավերը»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով գործընկերներին՝ դեմ քվեարակել 2018-ի բյուջեի նախագծին։
     «Ընկերներ, կրճատվել է սոցիալական պաշտպանության ծախսերը, Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ աշխատունակ ցանկացած քաղաքացի պետք է աշխատանքով ապահովվի, իսկ անաշխատունակներին պետությունն ապահովի լրացուցիչ նյութական աջակցության միջոցներով, այսօր բյուջեն ձեռնպահ է մնացել այդպիսի միջամտությունից»,-ասաց պատգամավորը։
2568 | 0
Facebook