Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվայում բացվել է Մարտիրոս Սարյանի հուշատախտակը. այն տանը, որտեղ վարպետն ապրել ու ստեղծագործել է

14:05, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Մոսկվայում բացվել է Մարտիրոս Սարյանի հուշատախտակը. այն տանը, որտեղ վարպետն ապրել ու ստեղծագործել է

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Նիկոլայ Մալակովը և Սարյանի Երևանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը Մոսկվայում կատարեցին Մարտիրոս Սարյանի հուշատախտակի հանդիսավոր բացումը։ Կարմանիցկի նրբանցքի 2/5 տանն է Սարյանն ապրել ու ստեղծագործել:
     Արմեն Ամիրյանի փոխանցմամբ, դեռևս Վալենտին Սերովին աշակերտելու տարիներին երիտասարդ Սարյանը մոսկովյան ցուցահանդեսների ակտիվ մասնակից էր, և Տրետյակովյան պատկերասրահը դեռևս ուսանող Սարյանից մի շարք նկարներ է գնել.
     «Եվ երբ մենք Տրետյակովյան պատկերասրահի հետ ճշտումներ էինք անում՝ ցուցահանդեսի համար Սարյանի ինչ նկարներ բերել Հայաստանից, պարզեցինք, որ այնքան էլ շատ գործեր բերել պետք չէ։ Տրետյակովյան պատկերասրահը Սարյանի շատ նկարներ ունի»,- նշել է ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
     Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացված և մինչև հունվարի 14-ը գործելիք ցուցահանդեսում ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Մոսկվայում բացվել է Մարտիրոս Սարյանի հուշատախտակը. այն տանը, որտեղ վարպետն ապրել ու ստեղծագործել է
Մոսկվայում բացվել է Մարտիրոս Սարյանի հուշատախտակը. այն տանը, որտեղ վարպետն ապրել ու ստեղծագործել է
2806 | 0
Facebook