Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան հետաքննում է Brexit-ի հարցին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը

11:35, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Մեծ Բրիտանիան հետաքննում է Brexit-ի հարցին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը

ԱՄՆ-ն միակը չէ, ով հայտնվել է Ռուսաստանի հարձակումների տակ: Այս մասին, ինչպես գրում է investigaterussia.org-ը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
     Նրա խոսքով՝ հատուկ հանձնաժողով կստեղծվի Brexit-ի հարցով հանրաքվեին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննելու համար: Այդ հարցերով կզբաղվի անվտանգության և հետախուզության հարցերով հանձնաժողովը:
     «Մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանը միջամտեց եվրոպական մի շարք երկրներում կայացած ընտրություններին»,- նշել է Թերեզա Մեյը:
     Ինչպես ավելի վաղ գրել էր The Guardian պարբերականը, մասնագետները հաստատել են, որ Twitter-ում ավելի քան 400 կեղծ հաշիվ գրանցվել է Ռուսաստանից:
     Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին:

6396 | 0
Facebook