Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանում ջրհեղեղների և հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

10:10, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2017 թ.
Հունաստանում ջրհեղեղների և հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
     Հունաստանում ջրհեղեղների և հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 14-ի: Հորդառատ անձրևները հեղեղել են Մանդրա, Մաղուլա, Նեա Պերամոս, Էլեֆսիս և Ասպրոպիրղոս քաղաքները:
     Սիմի կղզում տներ են փլուզվել, վնասվել են էլեկտրահաղորդակցման գծերն ու խախտվել է ջրամատակարարումը:
     Արտակարգ ծառայություններն անում են հնարավոր ամեն ինչ մարդկանց կյանքը փրկելու համար:
     Որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կառավարության հետ քննարկել է աղետի հետևանքները վերացնելու և վնասը փոխհատուցելու հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ ջրի մակարդակը բարձրացել է Աթենքի արվարձաններում, մոտ 300 տուն է հեղեղվել:
8733 | 0
Facebook