Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վանաձորում ուսուցչուհու հարվածից երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը

20:00, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Վանաձորում ուսուցչուհու հարվածից երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը
     Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ Վանաձորի 22-րդ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտի մայրն ահազանգել է, որ դասվար Ն. Անտոնյանը պարբերաբար բռնություն է կիրառում աշակերտի նկատմամբ, որի պատճառով երեխան հրաժարվում է դպրոց հաճախելուց: «Ծնողի փոխանցմամբ՝ դպրոցի տնօրենությունը մերժում է տրամադրել երեխայի փաստաթղթերը՝ նրան այլ դպրոց տեղափոխելու նպատակով: Երկրորդ դասարանի աշակերտ Ա. Ծ-ի մայրը՝ Զ. Ծ-ը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել այս տարվա հոկտեմբերին և հայտնել, որ 2017թ. փետրվարին ուսուցչուհի Ն. Անտոնյանը հանձնարարությունը ոչ բավարար կատարելու պատճառով հարվածել է երեխային, որի պատճառով երեխայի ականջի վրա կապտուկներ են առաջացել, և երեխան վախից միզել է: Ծնողի փոխանցմամբ՝ դասվարը երեխային ամբողջ դասարանի առջև խայտառակել և այդ վիճակում է թողել մինչև դասերի ավարտը: Ահազանգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Վանաձորի թիվ 22 դպրոցի տնօրեն Դ. Մելքոնյանին: Նախարարությունից հայտնել են, որ հետամուտ են լինելու երեխայի կրթության իրավունքի վերականգնմանը և ներկայացրել են Լոռու մարզպետարանից ստացված պարզաբանումը: Ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած գրությանը պատասխանել է նաև դպրոցի տնօրեն Դ. Մելքոնյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Զ. Ծ-ը իրադարձությունները չափազանցված է ներկայացրել: Նա պնդել է, թե ծնողի վկայակոչած կապտուկները ոչ թե ուսուցչի գործողությունների, այլ համադասարանցիների հետ վեճի արդյունք են, որը դպրոցի փոխտնօրենի միջամտությամբ հարթվել է: Ինչ վերաբերում է դասվար Ն. Անտոնյանի գործողություններին, ապա վերջինը խոստովանել է, որ իրեն թույլ է տվել մանկավարժին ոչ վայել պահվածք, երեխային բարձր տոնով է նկատողություն արել և բարձրաձայնել, որ երեխայի վրայից տհաճ հոտ է գալիս: Դրա համար նա նկատողություն է ստացել տնօրենության կողմից: Իսկ երեխայի անձնական գործը չտրամադրելը տնօրենը մեկնաբանել է նրանով, որ երեխայի մայրը Հանրապետությունում չէ, իսկ երեխայի խնամքով զբաղվող մորաքույրն ու տատիկը նրա օրինական ներկայացուցիչները չեն, հետևաբար՝ անձնական գործը նրանց տրամադրել չի կարող: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ահազանգերի արդյունքում 2017թ. նոյեմբերի 2-ին հարցը քննարկվել է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում, ապա Կրթության, մշակույթի և uպորտի վարչությունում: Քննարկմանը մասնակցող բազմամասնագիտական կազմը եզրակացրել է, որ երեխայի ծնողի բացակայության պայմաններում պետք է հիմք ընդունել վերջինիս էլեկտրոնային դիմումը և երեխայի կրթության իրավունքի իրացման նպատակով կազմակերպել նրա տեղափոխումը այլ դպրոց: Երեխան արդեն հաճախում է Վանաձորի թիվ 1 դպրոց»,- նշված է տեքստում:
3911 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Աննա
Աննա 20:57, 15.11.2017
Միզելուց հետո՞ է ողջ դասարանի առաջ խայտառակել,թե՞ խայտառակելուց հետո է միզել:
A
A 23:26, 15.11.2017
Gan.don karavaritsyun qitnerd mttsrel eq hay @ntaniqi kextot spitakexeni mej
Orenq eq hnarel dzer mor heshtotsits
@ntaneqkan brnutsyan dem
Hesa brnutsyam en entarkel end erexun
Te dux uneq .....qryakan gorts harutseq...... tareq kortsreq
Vor mnatsats agar.keqin el das lini
Xers kuteq te karaq dran ban aseq
Drants armater@ sashiki u nemetsi takin en