Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը ՊԵԿ-ի վայրագությունների վերաբերյալ». Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին

17:55, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը ՊԵԿ-ի վայրագությունների վերաբերյալ». Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
     «Մամուլը ողողված է ՊԵԿ որոշ աշխատակիցների վայրագությունների նկատմամբ տեղեկատվությամբ: Փողոցում մարդկանց վրաերթի են ենթարկում, խուզարկություններ կատարում՝ իբրև թե ստուգումներ:
     Քանի որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, ՊԵԿ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում եք Դուք, ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը ՊԵԿ-ի այդ վայրագությունների վերաբերյալ»,- դիմելով Կարեն Կարապետյանին՝ հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
     «Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է: Եթե կա նման դեպք, պետք է հետաքննվի ու գնահատական տրվի: Եթե խոսքն «Առինջ մոլ»-ի մասին է, այնպես ձևակերպեք, որ հասկանամ, թե չէ ասում եք՝ վայրագությանը ոնց եք վերաբերվում, իհարկե, ինչպես բոլորը՝ վատ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
     «Երբ ապացուցվի վայրագությունը, վայրագն իր պատիժը կստանա»,- ասաց վարչապետը (ժպտում է):
| | |
2640 | 2