Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկներ են հայտնաբերվել

18:05, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկներ են հայտնաբերվել
     Դերասան Արմեն Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկների հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
     Աղբյուրի տվյալներով՝ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի առաջին մասով (առանց համաձայնության անձի մասնավոր կյանքի մասին տեղեկությունների անօրինական հավաքում կամ տարածում):
     Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ խուզարկումներ են անցկացվել դերասանի աշխատասենյակում: Ներկա պահին քննությունը կասկածյալների չի հայտնաբերել:
7851 | 0
Facebook