Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է Ադրբեջանում չվիրահատվել

17:30, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է Ադրբեջանում չվիրահատվել
     ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին վիրահատվել Ադրբեջանում, բացառությամբ՝ կյանքին վտանգ սպառնացող դեպքերի, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
     Պետդեպարտամենտի կայքում ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հայրենիքում գնված սեփական դեղորայքն օգտագործել, քանի որ ադրբեջանական դեղատներում կարելի է անհրաժեշտ դեղորայքը չգտնել: Իսկ եթե նրանք ստիպված են այդտեղի հիվանդանոցներից մեկը գնալ, ապա Պետդեպարտամենը խորհուրդ է տալիս կանխիկ գումար պահել:
     Ադրբեջանի առողջապահության նախարարի տեղակալ Էլսեվեր Աղաևի խոսքով՝ Ադրբեջանում բնակվող ԱՄՆ-ի և այլ պետությունների քաղաքացիներն օգտվում են իրենց առողջապահությունից, և չկա աշխարհում այնպիսի վիրահատություն, որը կատարվի միայն Ադրբեջանում:
5346 | 2
Facebook