Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Դա միանձնյա որոշում է». մի խումբ ուսանողների չի գոհացնում դասադուլը դադարեցնելու նախաձեռնության որոշումը

16:25, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Դա միանձնյա որոշում է». մի խումբ ուսանողների չի գոհացնում դասադուլը դադարեցնելու նախաձեռնության որոշումը

Ուսանողների մի խումբ դեմ է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության` դասադուլը դադարեցնելու որոշման հետ: «Հանրային քնարկում եղե՞լ է, մեզ որևէ մեկն ասե՞լ է՝ պետք է գնանք Շարմազանովի հետ հանդիպման, մենք ցանկացե՞լ ենք նման ձևաչափով քննարկում, որ բոլորի փոխարեն նման որոշում են կայացրել: Դա միանձնյա որոշում է, հաշվի չի առնվել մեր` ուսանողներիս կարծիքը»,- ասում են դասադուլ անող մի քանի ուսանողներ:

Հիշեցնենք, որ այսօր ուսանողները բողոքի ակցիա էին իրականցնում տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք նպատակ ունեին կանխել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի ընդունումը, որը 86 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվեց։
     Այնուհետև, ԱԺ ղեկավարության հետ հանդիպման արդյունքում նախաձեռնության համակարգող անդամները որոշում կայացրեցին դադարեցնել հացադուլն ու դասադուլը և կայանալիք կլոր սեղանի շրջանակում քննարկել իրենց հուզող հարցերը։

| | |
2197 | 2