Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականներն առաջին անգամ մարդու ուղեղի մեջ հավելյալ հիշողություն են «ներարկել»

19:10, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Գիտնականներն առաջին անգամ մարդու ուղեղի մեջ հավելյալ հիշողություն են «ներարկել»
     Հարավային Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորը ցուցադրել է մարդու հիշողության լավացման համար ուղեղային իմպլանտի օգտագործումը: Դոնգ Սոնգ անունով կենսաբժիշկը «հիշողության պրոթեզ» է ներկայացրել: Այդպիսով, պատմության մեջ առաջին անգամ էլեկտրոնային սարք է հայտնվել, որը կարող է լավացնել մարդկային հիշողությունը: Սոնգի թիմն աշխատանքն ստուգել է 20 կամավորի վրա:
     Սոնգը կամավորների ուղեղին է միացրել սարքը, որը կարողացել է ուղեղի ակտիվության մասին տվյալներ հավաքել:
     Ստացված տվյալների համաձայն՝ նման խթանումը մոտ 15%-ով բարելավել է կարճատև հիշողությունը, իսկ աշխատանքային հիշողությունը՝ մոտ 25%-ով:
     Սարքը դեռևս թեստավորում է անցնում, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կկիրառվի գործնականում, գրում է New Scientist-ը:
13687 | 0
Facebook