Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքուն ԵԱՀԿ-ից պահանջում է «մեռած կետից» շարժել ԼՂ խնդիրը». Մամեդյարով

15:20, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Բաքուն ԵԱՀԿ-ից պահանջում է «մեռած կետից» շարժել ԼՂ խնդիրը». Մամեդյարով
     Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջում է «մեռած կետից» շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
     «Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք «մեռած կետից» շարժել գործընթացը: Այդ դիրքորոշմամբ եմ ես մեկնում Մոսկվա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու համար: Այդ դիրքորոշումը կքննարկեմ նաև Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է նա:
     Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է տրամաբանական բանակցություններ վարել:
4973 | 0
Facebook