Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում կայացել է Վահագ Ռաշի մենահամերգը

21:05, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Արցախում կայացել է Վահագ Ռաշի մենահամերգը

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել Վահագ Ռաշի «Աշնան քամի» խորագրով մենահամերգը: Համերգին հնչել են հայ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը: Իսկ մեզ ծանոթ մի շարք մեղեդիներ մատուցվել են նորովի:
     «Արցախ գալուց միշտ մեծ էներգիա եմ ստանում, քանի որ 2 տարի ծառայել եմ ու կապված եմ Արցախի հետ»,- ասում է Վահագ Ռաշը: Երգիչը հաջորդ անգամ նպատակ ունի համերգային ծրագրով հանդես գալ Ստեփանակերտում:
     Վահագնի երաժշտական կարիերայում մեծ դեր ունի նրա հայրը` Աշոտ Ռուշանյանն, ում երգերը Վահագը գործիքավորում և ներկայացնում է հանդիսատեսի դատին: Երգեր է հեղինակում նաև ինքը՝ Վահագ Ռաշը: Երգերը հիմնականում բալլադային ռոք ոճում են:
     «Vahag Rush Band»-ը հիմնադրվել է 2009-ի սեպտեմբերին, և ինչպես նշում են տղաները` ստեղծման առաջին օրվանից նրանց համար բոլոր դռները բաց են եղել, քանի որ ներկայացնում են որակյալ ու լսելի երաժշտություն: Խմբին ճանաչում է բերել «Լուսամփոփի պես աղջիկ» երգը, որն էլ հետագայում դարձել է այցեքարտ:

3004 | 0
Facebook