Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Որոշ նախագահների քմահաճույքներից հետո կկարողանա՞ ԵՏՄ-ն քաղաքակիրթ տնտեսական միություն դառնալ». Աթամբաև

14:40, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Որոշ նախագահների քմահաճույքներից հետո կկարողանա՞ ԵՏՄ-ն քաղաքակիրթ տնտեսական միություն դառնալ». Աթամբաև
     ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում էր: Այս մասին այսօր Ազգային խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
     Նրա խոսքով՝ Ղրղզստանը մեծ հույսով էր միանում ԵՏՄ-ին:
     «Իհարկե, մենք պետք է մնանք ԵՏՄ-ում: Ես ամեն օր կարդում եմ ռուսական և ղազախական մամուլն այն մասին, որ Աթամբաևը ցանկանում է պառակտել ԵՏՄ-ն: Դա անհեթեթություն է: Մենք չենք պատրաստվում դուրս գալ միությունից: Սակայն իրականությունն այն է, որ Ղրղզստանն արդեն մեկ ամիս է՝ առանձնացել է ԵՏՄ-ից Ղազախստանի ղեկավարության քմահաճույքների պատճառով: Մեզ պարզապես առանձնացրել են ԵՏՄ-ից: Եվ դա չեն տեսնում միայն հիմարները և նրանք, ովքեր պատվիրված հոդվածներ են գրում»,- ասել է Աթամբաևը:
     Ըստ Աթամբաևի՝ Ղրղզստանի «շրջափակումը» տեղի ունեցավ այն պատճառով, որ Ղրղզստանի նախագահը պահանջեց հարգել օրենքներն ու չմիջամտել հանրապետության ներքին գործերին:
     «Պետք չէ մեզ պարտադրել ձեր կանոնները, միջամտել ներքին գործերին: Եվ, ցավոք, խոսելով ապագայի մասին պետք է ասեմ, որ երկու երկրների միջև հարաբերությունները կկարգավորվեն ոչ թե ընդունված և ստորագրված համաձայնագրերով, այլ որոշ նախագահների քմահաճույքներով, կկարողանա՞ ԵՏՄ-ն քաղաքակիրթ տնտեսական միություն դառնալ»,- ասել է Աթամբաևը:
4640 | 0
Facebook