Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում ավելի քան 30 ավտոմեքենա է բախվել իրար. հաղորդվում է 18 զոհի մասին

15:00, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Չինաստանում ավելի քան 30 ավտոմեքենա է բախվել իրար. հաղորդվում է 18 զոհի մասին

Չինաստանի Անհոյ նահանգի Ֆույան քաղաքում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել ավելի քան 30 ավտոմեքենայի մասնակցությամբ: Այս մասին, ինչպես փոխանցում է «Սինհուա» լրատվականը, հայտարարել է տեղի հակահրդեհային ծառայությունը: Նշվում է, որ խոշոր պատահարը տեղի է ունեցել քաղաքի արագընթաց մայրուղու վրա: Բախման հետևանքով 4 մեքենա այրվել է: Հրշեջներին մի քանի ժամ անց է հաջողվել մարել կրակը:
     Փրկարարները հրդեհի ճիրաններից 17 մարդու կյանք են փրկել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ճշտվում է զոհերի և վիրավորների ստույգ թիվը: Ըստ որոշ տվյալների՝ զոհվել է 18 մարդ:

Չինաստանում ավելի քան 30 ավտոմեքենա է բախվել իրար
8866 | 0
Facebook