Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ՌԴ ՊՆ-ը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ամերիկյան օդուժի անգործությունը փաստող «անհերքելի ապացույցներ» ներկայացնելիս համակարգչային խաղի կադրեր է ներկայացնում

13:25, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
ՌԴ ՊՆ-ը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ամերիկյան օդուժի անգործությունը փաստող «անհերքելի ապացույցներ» ներկայացնելիս համակարգչային խաղի կադրեր է ներկայացնում

Համակարգչային AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron համակարգչային խաղի ստեղծող Դիեգո Վասերը RBC-ին հայտնել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը, որով իբրև թե «անհերքելի ապացուցներ են» ներկայացվում, թե ամերիկյան զինվորականները միայն ձևացնում են, թե պայքարում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ, իրականում իրենց ստեղծած համակարգչային խաղի պրոմոհոլովակն է:
     «Պատկերներն, անկասկած, վերցված են վիդոխաղի գովազդային հոլովակից: Բնականաբար, ՌԴ Պաշտպանության նախարարությունը դրա համար թույլտվություն չի ունեցել»,- ասել է Վասերը:
     Նա հավելել է, որ հետագայում չի պատրաստվում կապ հաստատել ՌԴ ՊՆ-ի հետ: «Ես կասեի, նրանք առանց այդ էլ պատժված են: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես վստահ եմ, որ այդ իրավիճակը շատերի ծիծաղն է հարուցել»,- հավելել է խաղի ստեղծողը:
     Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈՒ հրամանատարությունը հրաժարվել է օդային հարված հասցնել Ալ Բուքեմալ քաղաքից նահանջող ԴԱԻՇ ահաբեկիչների ուղղությամբ: Իր հայտարարությանը ՌԴ ՊՆ-ը կցել էր օդային տեխնիկայի միջոցով արված լուսանկարներ:
     Conflict Intelligence Team–ի մանսնագետներն իրենց կատարած հետաքննության մեջ ապացուցել են, որ հրապարակված լուսանկարներից մեկը վերը նշված խաղի պրոմոհոլովակից արված սքրիշոթ է: Նշենք, որ պրոմոհոլովակը հրապարակվել է 2015թ.: Դրանում ներկայացված է ամերիկյան AC-130 «գանշիփերենրի» հարձակումը Վիետկոնգի «Հո Շի Մինի ճանապարհի» վրա: Conflict Intelligence Team-ի հայտարարության մեջ ասվում է նաև, որ մնացած կադրերը վերցված են 2016թ. Իրաքի Էլ Ֆալուջա շրջանի վրա իրաքյան ռազմաօդային ուժերի գործողությունների տեսագրությունից:
     Այս բացահայտումներից հետո հրապարակված լուսանկարները հեռացվել են ՌԴ ՊՆ թվիթերյան և ֆեյսբուքյան էջերից:

ՌԴ ՊՆ-ը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ամերիկյան օդուժի անգործությունը փաստող «անհերքելի ապացույցներ» ներկայացնելիս համակարգչային խաղի կադրեր է ներկայացնում
ՌԴ ՊՆ-ը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ամերիկյան օդուժի անգործությունը փաստող «անհերքելի ապացույցներ» ներկայացնելիս համակարգչային խաղի կադրեր է ներկայացնում
Դրանց փոխարեն հրապարակվել են նոր լուսանկարներ, որոնցում անապատային տարածքով զինտեխնիկայի շարասյուն է անցնում, հրապարակված տեքստը, սակայն, չի փոփոխվել: Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդունել է իր սխալը՝ նշելով, որ այն գերատեսչության քաղաքացիական աշխատակիցներից մեկի վրիպման արդյունք է:
     Մեկնաբանելով կատարվածը՝ Պենտագոնը հայտարարել է, որ սա Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգներին վարկաբեկելու հերթական քայլն է:

1713 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am