Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան

12:10, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան

Նկարիչ, քանդակագործ, դիզայներ Արշակ Սարգսյանը ծնվել է Գյումրիում` 1981 թվականին։ 1988 երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան: Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 2001-2002 թթ.՝ Կիպրոսի գեղարվեստի քոլեջում։
     Արշակ Սարգսյանն իր աշխատանքներում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին։ Ստեղծում է գծանկարներ, քանդակներ, ձևավորում հագուստներ։
     «Արվեստը նախ ինքդ քեզ հասկանալու, ապա արտաքին աշխարհի հետ կապված զգացողություններդ արվեստի մեջ ներդնելու ու այդկերպ փոխանցելու հնարավորություն է: Կարևորը, որ արվեստագետը հետաքրքիր լինի ևʹ Հայաստանում, ևʹ ամեն տեղ»,- կարծում է Արշակ Սարգսյանը:
     Նրա աշխատանքները ցուցադրվել են շատ երկրներում, այդ թվում՝ Անգլիայի «Albemarle» պատկերասրահում:
     «Իմ աշխատանքներում մարդն ամենուր է։ Ես ինձ համարում եմ ֆիգուրատիվ նկարիչ, բայց չեմ նկարում մարդու մարմին, ինձ ավելի հետաքրքրում է մարդու կերպարը, հագուստները, տեսակը, ապրելակերպը, զգացողությունները ժամանակակից մեծ քաղաքներում»,- ասում է նկարիչը։

Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան
Ժամանակակից նկարիչներ. Արշակ Սարգսյան

12281 | 1
Facebook