Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը որոշել է վերջ տալ ճգնաժամին մարիխուանայի միջոցով

14:15, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Հունաստանը որոշել է վերջ տալ ճգնաժամին մարիխուանայի միջոցով
     Հունաստանի կառավարությունը բուժական նպատակով մարիխուանայի աճեցումը տնտեսությունը 7 տարվա ճգնաժամից վերականգնելու միջոց է համարում: Այս մասին Bloomberg-ին ասել է երկրի սննդամթերքի և գյուղական տեղանքի զարգացման նախարար Էվանգելոս Ապոստոլուն:
     Նրա խոսքով՝ մարիխուանա արտադրողներն արդեն հետաքրքրություն են հայտնել Հունաստանում 1,5 միլիարդ եվրոյի չափով ջերմոցների ստեղծման համար:
     12-15 ջերմոցից բաղկացած համալիրներից մեկը կարող է մոտ 400 աշխատատեղ ստեղծել: Ապոստոլուն նշել է, որ կառավարությունն ակնկալում է 10 տարում մոտ 200 միլիարդ եվրո ստանալ:
     Գործակալության հաղորդմամբ՝ օրինագիծը մինչև տարեվերջ կուղարկվի Հունաստանի խորհրդարան:
     Եվրամիության երկրների շրջանում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել Է Հունաստանում, 2011թ.-ից գործազրկության մակարդակը կազմում է մոտ 20%:
11218 | 0
Facebook