Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան պողոտա». Դավիթ Պետրոսյան

12:05, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան պողոտա». Դավիթ Պետրոսյան

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը կոչ արեց հացադուլ անող չորս ընկերներին միանալ իրենց, քանի որ իր խոսքով` այս պահին առողջ բանականություն է պետք, որպեսզի կարողանան ստեղծված իրավիճակից դուրս գալ:
     Նշենք, որ ցուցարարներին է միացել նաև հացադուլ հայտարարած ուևսանողներից Լևոնն, ում առողջական վիճակը երեկ վատացել էր:
     Տեղեկացնենք, որ Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ցուցարարները պատ կազմած վանկարկում են «ամոթ», «ոստիկան միացիր»: Ոստիկաններին են միացել կարմիր բերետավորները:
     Հավելենք, որ քիչ առաջ նախաձեռնության անդամները կապ հաստատեցն հացադուլավորների հետ, ովքեր փոխանցեցին, որ կմիանան ցուցարարներին։ «Մենք հացադուլը չենք դադարեցրել, ուղղակի գնում ենք Բաղրամյան պողոտա»,- ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է Դավիթ Պետրոսյանը:

796 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am