Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակումների համար

13:10, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Մեծ Բրիտանիան մեղադրել է Ռուսաստանին հաքերային հարձակումների համար

2016թ. ընթացքում ռուս ցանցահենները հարձակումներ են իրականացրել բրիտանական ԶԼՄ-ների, հեռահաղորդակցական և էներգետիկ ձեռնարկությունների վրա: Այս մասին Լոնդոնում կայացած տեխնիկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Քիբերանվտանգության ազգային կետրոնի ղեկավար Քիրեն Մարթինը:
     Մարթինը նշել է, որ իր ղեկավարած կառույցն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի հակազդեն Ռուսաստանի սպառնալիքներին:
     The Telegraph-ի տվյալներով՝ նախորդ տարի՝ կենտրոնի աշխատանքների մեկնարկից հետո 10 միլիոն հաքերային հարձակում է արգելափակվել և համարժեք արձագանք է տրվել 590 միջադեպի՝ ներառյալ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վրա իրկանացված հարձակումը:

6521 | 0
Facebook