Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ձեր դուխը չի հերիքո՞ւմ պայքարել մոնոպոլիստների դեմ, որ կպել եք օրվա հաց վաստակողներին». Զոհրաբյանը՝ նախարարին

12:00, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Ձեր դուխը չի հերիքո՞ւմ պայքարել մոնոպոլիստների դեմ, որ կպել եք օրվա հաց վաստակողներին». Զոհրաբյանը՝ նախարարին
     «Էն, ինչ անում եք փոքր ու միջին ձեռներեցների նկատմամբ, արդյո՞ք ադեկվատ վարչարարություն է: Չեք կարծո՞ւմ, որ դա պետք է սկսեք էնտեղից, որտեղ կան լրջագույն խախտումներ: 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 անձ, հարկ եղած դեպքում անունները կհրապարակենք, դրանք բացարձակ մոնոպոլիստներ են: Ինչո՞ւ է ձեր «ադեկվատ» վարչարարությունը բռնել օրվա հաց վաստակողների վրա: Ձեր դուխը չի հերիքո՞ւմ մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»,- դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով տոնավաճառների աշխատակիցների նկատմամբ ՊԵԿ գործողություններին:
     Ֆինանսների նախարարն ասաց՝ «դուխներս հերիքում ա», որին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հակադարձեց այսպես. «Ոչ, ձեր դուխը չի հերիքում... Ասում եք՝ ներդրումային գրավիչ երկիր դարձնենք: Դուք ձեր տեղական փողերը պահեք ստեղ, դրանք դնելու տեղ չկա, որովհետև կապիտալը վախեցած է»:
1802 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am