Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վալերի Օսիպյանը 5 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին. լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում

11:40, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Վալերի Օսիպյանը 5 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին. լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում

Ուսանողները տեղափոխվել են Բաղրամյան պողոտա և ԱԺ-ի կենտրոնական մուտքի մոտ պատ կազմել:
     Ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Բոլորիդ կոչ եմ անում ազատել Բաղրամայն պողոտան: Հակառակ դեպքում կդիմենք խիստ միջոցների: Ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ: Ձեր նպատակին չեք կարողանում հասնել, դրա համար փորձում եք հրահրել: Դուք շատ կոպիտ խախտել եք հավաքների մասին օրենքը: Դուք կարող էիք դիմել լիազոր մարմնին և ստանալ երթերի և հավաքների համապատասխան թույլտվություն, որը դուք չեք արել: Այսօր էլ Դեմիրճյան փողոցում սահմանափակել եք քաղաքացիների ազատ տեղաշարջման իրավունքը և մենք ունենք բողոքներ քաղաքացիների կողմից, որպեսզի ձեզ կարգի հրավիրենք»,- ասաց Վալերի Օսիպյանը` նշելով, որ ուսանողներին տալիս է 5 րոպե ժամանակ` վերկանգնելու համար այս փողոցի երթևեկությունը:
     Ցուցարարները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը:

Վալերի Օսիպյանը 5 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին
2383 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am