Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս փորձագետներն՝ այսօր կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպման մասին

11:45, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Ռուս փորձագետներն՝ այսօր կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպման մասին
     Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել են ռուս փորձագետները:
     Փորձագետները նշել են, որ Սարգսյան-Պուտին բանակցություններն անցկացվում են Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցություններից անմիջապես հետո:
     «Մոսկվան, հաճախ առանց ցուցադրելու, այնուամենայնիվ, զբաղված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացքով և առավել ակտիվ է, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները: Այսինքն, անկասկած, ամեն ինչ համաձայնեցվում է Մոսկվայի կարծիքի և մասնակցության հետ: Մոսկվայի համար դա կարևոր է: Այն, ինչի մասին խոսել են Պուտինն ու Էրդողանը, կարծում եմ, որ կհնչի նաև Պուտինի և Սարգսյանի հանդիպման ժամանակ»,- ասել է Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի և Կովկասի արևելագիտության ինստիտուտի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
     Այդ կապակցությամբ Սկակովը առանձնացրել է նաև Ադրբեջան և Հայաստան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ հաջորդ շաբաթ նախատեսված այցերը:
     Նրա խոսքով՝ ուժեղ ճնշումներ են գործադրվում Բաքվի վրա, որպեսզի հակամարտության կարգավորման հարցում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք, ըստ փորձագետի, այժմ չկան:
     «Հարցն այն է, որ այժմ այդ ճնշումները գործադրում է Ռուսաստանը: Սակայն հաջողության հասնելու համար ցանկալի կլիներ, եթե նման կերպ վարվեր նաև ԵՄ-ն, որը Մինսկի խմբում ներկայացնում է Ֆրանսիան, և նաև ԱՄՆ-ն: Եթե Բաքվի վրա ճնշումները համակարգված լինեն, կարծում եմ, որ այդ ժամանակ Բաքուն զիջումների կգնա»,- վստահեցրել է Սկակովը:
     Իր հերթին, Մոսկվայի պետական համալսարանի՝ հետխորհրդային տարածքի ուսումնասիրման հարցով կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կարավաևը նշել է, որ բավական հաճախ Հայաստանի նախագահի հետ հանդիպումներն անցկացվել են Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո:
     «Դա ավելորդ անգամ հիմք է տալիս ասելու, որ այդ թեման ինչ-որ կերպ կքննարկվի: Եզրակացություններ անելը բավականին դժվար է: Հասկանալի է, որ այդ թեման կախված է, այդ հարցից դժվար է խուսափել, սակայն Պուտին-Էրդողան հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում հիշատակում չկա ԼՂ հարցի մասին»,- հիշեցրել է փորձագետը:
     «Բնականաբար, և՛ Երևանում, և՛ Բաքվում այդ հանդիպումից ինչ-որ հետևանքներ են ակնկալում: Դրանք արդարացված սպասումներ են, սակայն դրանք ոչ միշտ են սպասումների հարթությունից անցնում իրական քաղաքականության հարթություն»,- նշել է նա:
6272 | 1
Facebook