Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զիմբաբվեում զինվորականները պատանդ են վերցրել ֆինանսների նախարարին

10:55, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Զիմբաբվեում զինվորականները պատանդ են վերցրել ֆինանսների նախարարին

Զղիմբաբվեում զինվորականները պատանդ են վերցրել երկրի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին, հաղորդում է Reuters լրատվականը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
     Նշվում է, որ Չոմբոն իշխող ZANU-PF կուսակցության G40 խմբակցության առանցքային անդամներից է: Կուսակցությունը գլխավորում է Զիմբաբվեի 93-ամյա նախագահի կինը:
     Հաղորդվում է, որ զինվորական տեխնիկան մայրաքաղաք Հարարեում արգելափակել է դեպի կառավարության շենք, խորհրդարան և դատարաններ տանող ճանապարհները:
     Ականատեսները հայտնել են, որ քաղաքում 3 պայթյուն է որոտացել: Հեռուստատեսությամբ կատարած պաշտոնական հայտարարության մեջ զինվորականները հայտնել են, որ սա ռազմական հեղաշրջում չէ, որ երկրի նախագահն ու նրա ընտանիքը «ողջ առողջ են»:
     Զինվորականները հայտարարել են, որ նրանք դուրս են եկել նախագահ Մուգաբեին շրջապատող հանցագործների դեմ, ովքեր պատասխանատու են «երկրի սոցիալական և տնտեսական տառապանքների համար»: «Մեր առաքելությունն իրականանցելուն պես ակնկալում ենք, որ իրավիճակը կկարգավորվի»,- նշել են զինվորականները:
     Մուգաբեն Զիմբաբվեի նախագահն է արդեն 37 տարի: Ավելի վաղ նրա պոտենցիալ հետնորդն էր համարվում փոխնախագահ Էմերսոն Մնանգագավուն, սակայն վերջինին պետական հեղաշրջում իրականանցելու մեղադրոնքով հեռացրել են պաշտոնից: Ավելին, դրանից հետո երկրում նրա կողմնակիցների արտաքսումներ են սկսվել:

9318 | 0
Facebook