Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խավարասերների նիստին՝ առավոտ բարլուսով, օրենքն անցկացվեց». ուսանողները լուռ ակցիա են անում

10:50, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
«Խավարասերների նիստին՝ առավոտ բարլուսով, օրենքն անցկացվեց». ուսանողները լուռ ակցիա են անում

Այս պահին «Տարկետում լինելու է» կարգախոսով շարժման մասնակիցներն Ազգային ժողովի մոտ են:
     «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ լուռ ակցիա են իրականացնում. «Խավարասերների նիստից հետո՝ առավոտ բարլուսով, նիստ եղավ և օրենքն անցկացրեցին: Ուսանողների պահանջը, փաստորեն, այս օրերի ընթացքում չի լսվում: Ուրեմն մենք չենք խոսում, միայն լուռ կանգնում ենք այս դռների դիմաց»,- ասաց նա:
     Ոստիկանության ներկայացուցիչն ուսանողներից պահանջեց ազատել ԱԺ-ի և հարակից շենքերի մուտքերը` պատճառաբանելով, որ խախտում են բնականոն գործունեությանը:
     Ուսանողները չարձագանքեցին: Նրանք շարունակում են «Ազատ, անկախ ուսանող», «Տարկետում լինելու ա», «Հանուն գիտության» վանկարկումներով կանգնած մնալ Ազգային ժողովի մատույցների մոտ:
     Հիշեցնենք` 86 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ այսօր ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագիծը: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը:

3226 | 0
Facebook