Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ջիգարխանյանի կնոջ բնակարանում խուզարկումներ են անցկացվել

11:20, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանի կնոջ բնակարանում խուզարկումներ են անցկացվել

ԽՍՀՄ 82-ամյա ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի և նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում խուզարկումներ են անցկացվել, հաղորդում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է Վիտալինայի ներկայացուցիչ Իրինա Մազուրը:
     Իրինա Մազուրը հայտնել է, որ Վիտալինայի բնակարանից առգրավվել են Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև համերգների և ներկայացումների գրառումները:
     Նա նաև հավելել է, որ առգրավվել է Ջիգարխանյանի կտակը, որը նրա կինը թողել էր, երբ մեկնում էր Վրաստան:
     Վիտալինայի պաշտոնական ներկայացուցչի բնակարանից առգրավվել են լիազորագիրը, որը Վիտալինային կզրկի պաշտպանության իրավունքից:
     Երեկ հայտնի է դարձել, որ Վիտալինան թաքուն վերադարձել է Ռուսաստան՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի համարում:

Ջիգարխանյանի կնոջ բնակարանում խուզարկումներ են անցկացվել
1922 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am