Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հացադուլավորների հետագա քայլերն անորոշ են

10:40, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Հացադուլավորների հետագա քայլերն անորոշ են
     Րոպեներ առաջ Ազգային ժողովում ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագիծը:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, հացադուլի մասնակից Դավիթ Պետրոսյանի հետ՝ հետաքրքրվելու հետագա քայլերի մասին. «Մենք հիմա դա ենք որոշում: Հացադուլ անողներիս հետագա քայլերն այս պահին անորոշ են: Դասադուլի շարունակման հետ կապված տղաների հետ դեռ պետք է խոսենք: Մի 10-15 րոպեում կորոշենք՝ ինչ պետք է անենք»:
     Նշենք, որ երբ օրենքն ընդունվեց, դասադուլավորները երթով շարժվում էին դեպի ԱԺ շենք՝ տևական ժամանակ տեղյակ չլինելով, որ քվեարկությունն արդեն տեղի է ունեցել:
514 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am