Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մոսկվայում հայ արտիստների համերգը կղեկավարեն Օրբելյանը, Թոփչյանը, Սմբատյանը և Սպիվակովը

12:45, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Մոսկվայում հայ արտիստների համերգը կղեկավարեն Օրբելյանը, Թոփչյանը, Սմբատյանը և Սպիվակովը

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այսօր տեղի կունենա «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացումը՝ Մարտիրոս Սարյանի կտավների ցուցադրությամբ: Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը, ցուցահանդեսը կգործի մինչև 2018-ի հունվարի 14-ը։
     Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի այլ քաղաքներում։ Մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի տեղեկացմամբ, պատրաստված բազմաբովանդակ ու հագեցած ծրագիրն ընդգրկում է մշակույթի ամենատարբեր ոլորտները՝ երաժշտություն, կերպարվեստ, քանդակագործություն, թատրոն...
     Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի առանցքային միջոցառումներից է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում.
     «Համերգը կղեկավարեն չորս դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Կոնստանտին Օրբելյանը և Վլադիմիր Սպիվակովը՝ որպես հատուկ հյուր» :
     Սպիվակովի ընտրությունը Լուսինե Քարամյանն այսպես բացատրեց.
     «Խնդիրը հետևյալն էր՝ այդ կարևոր գործը վստահել այնպիսի արվեստագետի, որը կարող է նույն հարթակում լինել մեր դիրիժորների հետ, նվագախումբը ղեկավարել նույն որակով, և որը խորը կապ կունենա Հայաստանի հետ: Այս առումով լավագույնն, իհարկե, Սպիվակովն էր: Ի վերջո, չմոռանանք նաև, որ նրա կինը՝ Սաթի Սպիվակովան հայ է»:
     Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը կվարեն Սաթենիկ Սպիվակովան և Գարիկ Մարտիրոսյանը: Հանդես կգան անվանի մենակատարներ Նարեկ Հախնազարյանը, Սիրանույշ Գասպարյանը, Գևորգ Հակոբյանը, Հասմիկ Թորոսյանը, կհնչեն հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Մոսկվայում հայ արտիստների համերգը կղեկավարեն Օրբելյանը, Թոփչյանը, Սմբատյանը և Սպիվակովը
Մոսկվայում հայ արտիստների համերգը կղեկավարեն Օրբելյանը, Թոփչյանը, Սմբատյանը և Սպիվակովը
500 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am