Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի

10:00, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի
     Իրանի և Իրաքի սահմանին կիրակի օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 530-ի, տուժածների թիվը կազմում է ավելի քան 7000 մարդ, հաղորդում է Mehr News Agency-ն:
     Պարբերականը նշում է, որ 7460 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:
     Հաղորդվում է, որ երկրաշարժից առավել տուժած շրջաններում Իրանի բանակի 20 ուղղաթիռ և շտապօգնության 136 մեքենա է գործում: Ինչպես նաև ստեղծվել է 4 դաշտային հիվանդանոց:
     Երեքշաբթի օրն Իրանում սգո օր էր հայտարարվել:
5108 | 0
Facebook