Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայերից ու ադրբեջանցիներից բաղկացած խումբը մեկ միլիոն դոլար է հափշտակել օլիգարխից

21:05, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Հայերից ու ադրբեջանցիներից բաղկացած խումբը մեկ միլիոն դոլար է հափշտակել օլիգարխից

Ցանցահենների խումբը, որ բաղկացած է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներից, մեկ միլիոն դոլար է հափշտակել «Կրեդիտ դնեպր» բանկից, որը պատկանում է ուկրաինացի օլիգարխ Վիկտոր Պինչուկին: Այս մասին հայտնում է «Օլիգարխ»-ը:
     Ըստ դատարանի որոշման՝ ցանցահենային հարձակումն իրականացվել է դեռևս մեկուկես տարի առաջ: Ցանցահենները բանկի տեղեկատվական համակարգի մեջ տարածել են վնասակար ծրագիր ու ստեղծել չարտոնված վճարային փաստաթուղթ՝ FAR SIGHT INTERNATIONAL LTD ընկերության հաշվին չինական բանկով 950,8 հազար դոլար փոխանցելու նպատակով: Այնուհետև գողացված գումարը կանխիկացվել է Չինաստանում գտնվող բանկոմատներից: Եվ չնայած հափշտակությունը տեղի է ունեցել 2016-ի ապրիլին, բանկն ուշ է դիմել ոստիկանություն: Նախաքննությունն սկսվել է 2017-ի հունիսի 16-ից:

| | |
5334 | 0