Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հացադուլի մասնակիցները կարձագանքե՞ն Արամ Սիմոնյանի կոչին

17:40, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Հացադուլի մասնակիցները կարձագանքե՞ն Արամ Սիմոնյանի կոչին

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի այսօրվա կոչից հետո, երբ վերջինը հորդորում էր հացադուլ անող ուսանողներին դադարեցնել այն, ազատել լսարանը՝ հույս հայտնելով, որ ուսանողները կլսեն իրեն, քանի որ բանիմաց, ինտելեկտուալ մարդիկ են, արձագանք գտավ համացանցում: Խոսակցություններ տարածվեցին, թե քանի որ Արամ Սիմոնյանն այդպես վստահ է խոսում, հավանաբար հանդիպել է հացադուլ անող ուսանողների հետ և ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ MAMUL.am լրատվականի թղթակիցը հարց ուղղեց հաղորդման հյուր, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պոտրոսյանին՝ հետաքրքրվելով ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ. «Հենց այսպիսի կարծիքներից խուսափելու համար է, որ մենք ասել ենք՝ ոչ մեկ լսարան չի մտնելու ու այդ սկզբունքը պահում ենք թե´ լրատվամիջոցների, թե´ պրոֆեսորադասախոսական կազմի, թե´ նույնիսկ մեր ընկերների համար: Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի հայտարարությանը, լինելով ԵՊՀ-ի ուսանողներ, իհարկե ենթարկվում ենք այն կանոններին և սկզբունքներին, որոնք համալսարանում գործում են, սակայն սա մի ճանապարհ է, որը հնարավորինս քիչ վնաս է հասցնում բոլորին»:

3468 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
A
A 18:37, 14.11.2017
Simonyannern el en jhud..... poxosyanern el en jhud
Hetavitsyunern el duq areq