Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Առավոտյան մի դժգույն ու անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան». Ն. Զոհրաբյան

17:10, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Առավոտյան մի դժգույն ու անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան». Ն. Զոհրաբյան
     «Առավոտյան այս հատվածից (մատնացույց է անում նիստերի դահլիճը) մի դժգույն ու անդեմ ձայն ներկայացրեց այս իշխանության ողջ մեխանիկան: Մարդիկ պատահաբար գալիս են ԱԺ, պատահաբար շենքի մոտ հանդիպում են ցուցարարներին ու իմանում, որ երկրում կան սոցիալական խավեր, որոնք ունեն դժգոհություն ու տևական ժամանակ է՝ ՓՄՁ-ի հանդեպ իրականացվում է տեռոր»,- ԱԺ հայտարարությունների ժամին ելույթն այսպես սկսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
     Նաիրա Զոհրաբյանի ելույթն, ըստ ամենայնի, ուղղված էր ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ով անդրադառնալով առևտրականների բողոքի ցույցին, առավոտյան ասել էր. «Այդ մարդիկ մոտ երկու շաբաթ առաջ հավաքվել էին ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ, որոնց հանդիպել էի նաև ես, ընդ որում՝ բոլորովին պատահաբար, գալիս էի աշխատանքի: Լսել եմ նրանց բողոքն ու առաջարկել գրավոր ներկայացնել պահանջները, որպեսզի հնարավորություն ունենանք խնդրին լուծում տալ կամ գտնել դրանց ելքերը....»,- ասել էր նա:
2747 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am