Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Վիտամիններ, որ անհրաժեշտ են 40 տարեկանից հետո

23:05, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Վիտամիններ, որ անհրաժեշտ են 40 տարեկանից հետո

Պատկերացրեք՝ վիտամիններն ու միկրոտարրերը զինվորներ են, որ պայքարում են տարիքային հիվանդությունների դեմ: Այդ զինվորների մարտունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է պահպանել ճիշտ սննդակարգը: Չնայած ճիշտ սնվել անհրաժեշտ է միշտ, սակայն 40-ից հետո՝ առավել շատ, քանզի դրանից հետո ամեն ինչ սկսվում է փոփոխվել:
     Մասնագետները խորհուրդ են տալիս 40 տարեկանից հետո սննդակարգում անպայման ներառել հետևյալ վիտամիններն ու միկրոտարրերը:
     1. Վիտամին B12

40-ից, հատկապես 50-ից հետո B12-ը շատ անհրաժեշտ է: Այն կարգավորում է ուղեղի և արյունատար համակարգի աշխատանքը: Օրական չափաբաժինը՝ 2.4 միկրոգրամ, որ հավասար է 2 բաժակ կաթի:
     2. Կալցիում
Առողջ և ամուր ոսկորներ ունենալուց զատ, Կալցիումն անհրաժեշտ է մկանների կրճատման, սրտի աշխատանքի և նյարդերի համար: Օրական չափաբաժինը՝ 1 գրամ. համարժեք է 150 գրամ պանրի:
     3. Վիտամին D
Այս վիտամինը պաշտպանում է օրգանիզմը ծերանալուց, այն կարևոր է նաև օրգանիզմի կողմից կալիցիումի յուրացման համար: Դրա պակասը կարող է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, ցրված սկլերոզի, կաթնագեղձերի, գանգուղեղի և ուղիղ աղիքի քաղցկեղի պատճառ դառնալ: Օրական չափաբաժինը՝ 15 միկրոգրամ, որ կարելի է ստանալ 100 գրամ յուղոտ ձուկ ուտելով:
     4. Մագնիում
Այս տարրն անհրաժեշտ է արյան ճնշման կարգավորման համար, իսկ բարձր ճնշումը խիստ տարածված է 40 անց կանանց շրջանում: Մագնիումի պակասը կարող է հանգեցնել շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների: Օրական չափաբաժինը՝ 350 միկրոգրամ, որ համարժեք է 300 գրամ սպանախի:
     5. Կալիում
Կալիումը ևս անհրաժեշտ է ճնշման կարգավորման համար, անկախ տարիքից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց մոտ դաշտանադադարից հետո կալիումի պարբերաբար կիրառումը կանխում է կաթվածի հավանականությունը: Օրական չափաբաժինը հավասար է 4.7 գրամի, որ համարժեք է 300 գրամ լոբու:
     6. Օմեգա 3
Օմեգա 3 ճարպաթթուները վիտամիններ չեն, բայց ևս խիստ անհրաժեշտ են, քանի որ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը: Դրանք իջեցնում են արյան ճնշումը և «վտանգավոր» խոլեստերինի մակարդակը, պաշտպանում են սրտի հիվանդություններից և լավացնում են հիշողությունը: Օրական չափաբաժինը հավասար է 2 գրամի: Այն կարելի է ստանալ օրական 2 ընկույզ ուտելով:
     7. Պրոբիոտիկներ
Սրանք ևս վիտամիններ չեն, բայց անհրաժեշտ են 40 տարեկանից հետո: Դրանք կարևոր են աղիների աշխատանքի և առողջ քաշի պահպանման համար: Օրական չափաբաժինն ստանալու համար պետք է 300 գրամ յոգուրտ ուտել:

14845 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am