Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցումներ

Հարցվածների 66%-ը դեմ է 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի բարձրացմանը

22:05, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Հարցվածների 66%-ը դեմ է 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի բարձրացմանը
     Պաշտպանության նախարարության առաջարկությունն, ըստ որի, պետք է հնարավորություն տալ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած, բանակից խուսափած և արտերկրում գտնվող քաղաքացիներին գումար վճարելով ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք, քննարկումների լայն թեմա է դարձել:
     ՊՆ-ն առաջարկում է օրենքում ամրագրել, որ այլևս ժամկետը չի երկարացվելու:
     Ինչպես հայտնի է, մինչև հիմա ՀՀ քաղաքացին ազատվում էր քրեական հետապնդումից ու հնարավորություն էր ստանում վերադառնալ հայրենիք՝ ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարելով 30 հազ դրամ: Հիմա առաջարկվում է ամեն բաց թողնված զորակոչի համար սահմանել 200 հազար դրամ: MAMUL.amհարցում էր կազմակերպել՝ պարզելու կո՞ղմ եք արդյոք մեր ընթերցողները 27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ բարձրացմանը: Հարցվածների 66%-ը պատասխանել է՝ ոչ, իսկ 34%-ն՝ այո:
2491 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՔԱՂԱՔԱՑԻ
ՔԱՂԱՔԱՑԻ 11:08, 15.11.2017
Այսինքն կառավարությունը ասում է,մենք երկիրը դատարկում ենք,իսկ դուք աներեսի նման նորից հետ եք գալի՞ս:Դե եթե այդպես է հիմա փոխհատուցման գումարը այնքան կմեծացնենք,որ հետ գալու մասին ընդհանրապես չերազեք:
ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆԸ
ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆԸ 11:13, 15.11.2017
Այո,դա այդպես է,քանի որ մերոնք կատարում են դրսի հրամանները,որոնց պետք է մեր տարածքը առանց հայերի, իրենց երկրի սահմանների ապահովության համար:
A
A 12:23, 15.11.2017
Isk esh hayi xerin el chi.....tulatsel hachuyq e stanum