Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թալանչիներ են ման գալիս, թող բարձրանան Մոնումենտ և տեսնեն գազի թալանի արդյունքում կառուցված դղյակները». Ն. Զոհրաբյան

16:15, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Թալանչիներ են ման գալիս, թող բարձրանան Մոնումենտ և տեսնեն գազի թալանի արդյունքում կառուցված դղյակները». Ն. Զոհրաբյան

«Համերաշխություն» ՀԿ-ն ի դեմս նախագահ Արմեն Ներսիսյանի ստորագրահավաք է սկսել` պահանջով հանգիստ թողնել առևտրականներին և չխոչընդոտել վերջինների գործունեությանը: Նրանք դիմել են ԱԺ խմբակցություններին՝ խնդրելով ընթացք տալ իրենց պահանջներին և նեցուկ լինել իրենց: Նրանց խնդրանքներից մյուսն էլ այն է, որ պատգամավորները ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն և պարզեն, թե վարչապետն ու ՊԵԿ նախագահն ի՞նչ միջոցներով են հարստացել:
     Բողոքի ակցիա անող առևտրականներին մոտեցան Աժ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցության պատգամավորները` խոստանալով, որ կքննարկեն վերջինների պահանջ-նամակը և կփորձեն լուծումներ գտնել:
     «Առինջ մոլ»-ի աշխատակիցները վանկարկումներով դուրս կանչեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Վերջինը մոտենալով նրանց, նշեց, որ իրենք նույնպես ստացել են առևտրականների դիմումը և դրանով լրջորեն զբաղվելու են: «Կարող եմ անձամբ այցելել ձեզ, տեսնել՝ ինչպես եք աշխատում, հասկանալ խնդիրը և ըստ այդմ պատկերացում կազմել, թե ինչ պետք է անել»:
     Պատգամավորներից Միքայել Մելքումյանն էլ հորդորեց հանգստություն պահպանել` խոստանալով հարցին լուծում տալ: «Մենք որոշում ենք կայացրել համատեղ հանձնախումբ ստեղծել, կմիանանք ձեզ, մեզ հետ կլինեն նաև տարբեր ոլորտների մասնագետներ, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք»,- ասաց նա:
     Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ դրված է սոցիալական արդարության խնդիր: «Թալանչիների են ման գալիս, թող բարձրանան Մոնումենտի այդ դիրքով և տեսնեն այդ դղյակները, որոնք գազի տոտալ թալանի արդյունք են: Դատապարտված է այն իշխանությունը, որը կփորձի փոքր և միջին բիզնեսը ճնշելով բյուջե լցնել, խնդիր ունեք բյուջե լցնելու: Անհարմար չի՞»:

4897 | 3
Facebook