Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ մեկը չմտածի, որ մեզ հետ կարող է էդ լեզվով խոսել, ուզում է Պաշտպանության նախարար լինի, ԱԱԾ պետ կամ գեներալիսիմուս». Փաշինյան

15:10, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Որևէ մեկը չմտածի, որ մեզ հետ կարող է էդ լեզվով խոսել, ուզում է Պաշտպանության նախարար լինի, ԱԱԾ պետ կամ գեներալիսիմուս». Փաշինյան
     «Բա պատերազմող երկրի պաշտպանության նախարարն իրեն թույլ կտա՞ խմբակցության հասցեին ասի՝ «դե դուք ինչ, բան չեք որոշում, ես ձեռս մեկնել եմ ձեզ....»: Հլը շնորհակալ եղեք, որ չենք ասել՝ էդ ձեռքն ինչ պետք ա աներ մեկնելու փոխարեն»,- «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկման ժամանակ, արձագանքելով ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանի՝ Վիգեն Սարգսյանին նվիրված ելույթին, ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Կամ էդ ի՞նչ եզրափակիչ ելույթ էր, հարձակում խմբակցության վրա՞... Որևէ մեկը չմտածի, որ մեզ հետ կարող է էդ լեզվով խոսել, ուզում է Պաշտպանության նախարար լինի, ԱԱԾ պետ կամ գեներալիսիմուս»,- անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ նախորդ քառօրյայում ունեցած ելույթին, ասաց Փաշինյանը:
     Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաբուխանյանը կոչ էր արել ընդդիմադիր խմբակցություններին զուսպ լինել Վիգեն Սարգսյանին քննադատելու հարցում. «Պատերազմական երկրի պաշտպանության նախարարը տարբերվում է սովորական նախարարից: Կոչ եմ անում թույլ չտալ նման ձևով քննադատել ՊՆ-ին, որովհետև ձեզ լսում են զինվորներն ու սպաները»:
«Որևէ մեկը չմտածի, որ մեզ հետ կարող է էդ լեզվով խոսել, ուզում է Պաշտպանության նախարար լինի, ԱԱԾ պետ կամ գեներալիսիմուս». Փաշինյան
5543 | 2
Facebook