Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արձակագիր Վահրամ Թաթիկյանն այսօր դարձավ 68 տարեկան

15:40, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Արձակագիր Վահրամ Թաթիկյանն այսօր դարձավ 68 տարեկան

Բանաստեղծ, արձակագիր, երգիչ-երգահան Վահրամ Թաթիկյան այսօր` նոյեմբերի 14-ին նշում է ծննդյան 68-ամյակը:
     Նա ծնվել է մտավորականների ընտանիքում, արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնում` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: Թաթիկյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: Հեղինակել է գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածներ և հրապարակումներ: Հեղինակել է նաև ավելի քան քսան գորգերի էսքիզներ, որոնք գործվել են ու պահվում են տարբեր հավաքածուներում: 1977-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Մասնակցել է Արցախյան շարժմանը, հեղինակել է նաև հարյուրավոր երգեր, լուսանկարներ: Հրատարակվել են նրա «Հայկական գորգարուեստ», «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը:

Արձակագիր Վահրամ Թաթիկյանն այսօր դարձավ 68 տարեկան
Արձակագիր Վահրամ Թաթիկյանն այսօր դարձավ 68 տարեկան

     Ամիսներ առաջ անդրադարձել էինք, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ոչնչացվել էր Վահրամ Թաթիկյանի 40 տարվա վաղեմություն ունեցող այգին, որտեղ գրողն իր գրքերի մեծ մասն է հեղինակել: Արձակագիրը վստահ էր, որ այս միջադեպը քաղաքական ուժերի կողմից իրեն լռեցնելու հերթական փորձն էր:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում գրողը հույս էր հայտնել, որ այգին վերականգնելու հարցում որևէ աջակցություն կստանա համապատասխան մարմիններից: Սակայն գրողի հույսերն այդպես էլ մինչ օրս իրականություն չդարձան:
     «Օրեր կան, երբ փակված իմ մեջ,
     Իմ իսկ վերքերը քննելով,
     Խորհում եմ` թե կլինի՞ վերջ
     Այս ընդհանուր ցավին մեր խոր»,- գրում է Վահրամ Թաթիկյանը:

Արձակագիր Վահրամ Թաթիկյանն այսօր դարձավ 68 տարեկան
4579 | 0
Facebook