Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Միամիտ չենք, դասադուլը հրահրողներ կան». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

14:00, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Միամիտ չենք, դասադուլը հրահրողներ կան». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր
     «Կոչ եմ անում դասադուլի ու հացադուլի մասնակիցներին` սա այն ճանապարհը չէ, որով կարելի է հասնել համապետական նշանակության խնդիրների լուծմանը»,- հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը` տարկետման մասին նախագծի քննարկման ժամանակ:
     Հիշեցնենք՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ այսօրվանից հացադուլ են հայտարարել՝ պահանջելով կասեցնել նախագիծը:
     Դասադուլավորների պահանջի մասին ԱԺ ամբիոնից խոսեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը. «Պետք է բարոյապես ու հոգեպես հաղթահարենք այն արգելանքները, որ կապված են ընդհանրապես չծառայելու հետ: Ցանկացած քաղաքացի պարտավոր է ծառայել: Անկախ այն հանգամանքից՝ ով է հրահրել, հասկանալի է՝ հրահրողներ կան, միամիտ չենք, բայց կոչ ենք անում դադարեցնել հացադուլն ու բողոքի կեցվածքը: Բայց, այդուհանդերձ, որքանո՞վ ենք նրանց առաջարկությունները հաշվի առել կամ չառել»,- նշեց նա՝ հայտարարելով, որ կողմ է քվեարկելու նախագծին:
1131 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am