Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Վիգեն Սարգսյանը դեռ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, ուղղակի աշխատում է Պաշտպանության նախարարի կաբինետում». Ն. Փաշինյան

13:45, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Վիգեն Սարգսյանը դեռ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, ուղղակի աշխատում է Պաշտպանության նախարարի կաբինետում». Ն. Փաշինյան
     «Վիգեն Սարգսյանի՝ տարկետման մասին նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նրա ցինիկ եզրափակիչ խոսքին անդրադառնալու առիթ չեմ ունեցել, բայց հիմա կունենամ»,- ելույթն այսպես սկսեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Վիգեն Սարգսյանը, մնում-մնում ա, այս ամբիոնից ասում ա՝ «ես՝ որպես քաղաքական գործիչ», էս մարդն իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում. Աժ նախագահի ընդունարանից դուրս է եկել, մտել Պաշտպանության նախարարի ընդունարան, այդտեղից՝ նախագահականում ինչ-որ ընդունարան, ու հիմա, կանգնել ա դեմներս ու ասում՝ ես քաղաքական գործիչ եմ»: Նրա խոսքով՝ Վիգեն Սարգսյանն իր բանակային գործունեությունն անց է կացրել Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ: «Վիգեն Սարգսյանը դեռ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, ուղղակի աշխատում է Պաշտպանության նախարարի կաբինետում... Թող մյուս անգամ չհամարձակվեն ասել՝ ես քաղաքական գործիչ եմ: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ էնքան հացուպանիր պետք է ուտեք»:
     Նա խոսեց նաև Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ ՀՀ Զինվորական կոմիսարին ուղղված իր հարցման ու ստացված պատասխանի մասին:
1170 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am