Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Տարկետման հիմքերից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքն, այն փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով». Արտակ Զաքարյան

13:25, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Տարկետման հիմքերից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքն, այն փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով». Արտակ Զաքարյան
     «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինծառայությունից ազատվելու իրավունքը, միաժամանակ, մինչև օրենքի ուժի մեջ մտնելն, ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ արդեն իսկ տարկետում ստացած անձանց համար պահպանվում է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Տարկետման հիմքերի ցանկից հանվել է ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը, որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով` ի դեմս, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ՊՆ հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն ու զորակոչից հետո կկնքեն սպայական ծառայություն անցնելու պայմանգիր՝ 3 տարի ժամկետով՝ ՊՆ կողմից նշված վայրում ու պայմաններում»,- տարկետման մասին նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
     Այս պահին ելույթ են ունենում պատգամավորները:
857 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am