«Չեք ասի՞` ում հետ եք պետության հաշվին 2 մլն դրամի խոսել, որ այդքան գումար եք ծախսել»,- այսօր խորհրդարանում դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին՝ հարց ուղղեցին լրագրողները:
«Էրեխեք ջան, ի՞նչը մեկնաբանեմ դրա. հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրանից է եղել»:
Հարցին, թե Չինաստա՞ն է խոսել որդու հետ, պատասխանել է. «Չէ, Չինաստան իմ որդու հետ ես Whatsapp-ով եմ խոսում, դա վճարովի չի»:
Ճշտող հարցին՝ Դո՞ւք եք փոխանցելու ծախսած գումարը, նշել է, որ իրեն ոչինչ չի ասվել այդ մասին:
Նաղդալյանը հայտնել է, որ դա մի ամսվա վճար չի, մի քանի օրվա ընթացքում է 2 մլն-ի հաշիվ կազմել. «3G-ս 2 օր անջատված է եղել»: