Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ԱՄՆ-ում կրճատել են նախկին նախագահների թոշակները

12:30, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ում կրճատել են նախկին նախագահների թոշակները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդմաներն օրինագիծ են ընդունել, որով կրճատվել է նախկին նախագահներին տրվող թոշակների չափը և հասցվել տարեկան 200 հազար դոլարի:
     Օրինագծին հավանություն տված գրեթե բոլոր խորհրդարանականները կիսել են այն տեսակետը, որ նախկին նախագահները բավական մեծ գումար են վաստակում՝ դասախոսություններ կարդալով և իրենց հուշագրությունները հրատարակելով, և պետության ֆիանասական աջակցության կարիքը չեն զգում:
     Օրինագծի նախաձեռնողը հանրապետական Ջոդի Հայսն է: Նա նշել է, որ այժմ անհրաժեշտություն չկա հարկատուների փողերն ուղղել նախկին նախագահներին պահելու համար:
     Հոկտեմբերին նմանատիպ օրինագիծ է ընդունել Սենատի՝ Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը: Օրինագծի հեղինակը հանրապետական սենատոր Ջոնի Էռնստն է եղել, ով նշել է. «Երկրի պետական պարտքը գերազանցում է 20 տրիլիոն դոլարը, և մեր կողմից առաջարկվող միջոցները ևս մեկ կարևոր քայլ են պետական միջոցների անվերահսկելի ծախսերը դադարեցնելու ուղղությամբ»:
     Հատկանշական է, որ 2016թ. նախկին նախագահներին տրվող թոշակների չափը խիստ տարբեր է եղել: Այսպես, Ջիմի Քարթերը 2016-ին ստացել է 230 հազար դոլար թոշակ, Ջորջ Բուշ ավագը՝ 600 հազար, Բիլ Քլինթոնը՝ 700 հազար, Ջորջ Բուշ կրտսերը՝ 800 հազար: Սպասվում է, որ Վաշինգթոնում Բարաք Օբամայի համար վարձակալված գրասենյակի տարեկան վարձավճարը կգերազանցի 536 հազար դոլարը:

Առաջարկվում է նաև ավտոմատ կերպով կրճատել նախկին նախագահներին տրվող թոշակների չափն այն դեպքում, եթե նրանց լրացուցիչ տարեկան եկամուտը գերազանցում է 400 հազար դոլարը: Այսպես, Բուշ ավագը 1 ելույթի համար վերցնում է 100 հազար դոլար, Քլինթոնը՝ միջինը 210 հազար: Չինաստանում 6 ելույթի համար նա 1.2 միլիոն դոլար է վաստակել, իսկ Ռուսաստանում՝ 125 հազար դոլար՝ 1 ելույթի համար:

2339 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am