Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը մեծացված էկրանով iPhone X կթողարկի

13:30, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Apple-ը մեծացված էկրանով iPhone X կթողարկի
     2018թ. Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի առանց «Տուն» կոճակի, բնորոշ «ծալքով» և անսահման էկրանով: Այս մասին գրում է Apple Insider-ը՝ հղում անելով KGI Securities-ի վերլուծաբան Մին Չի Կուոյի գրառմանը, ում կանխատեսումները բավականին հաճախ կատարվում են:
     Առաջին սարքն իրենից կներկայացնի iPhone X-ի բարելավված տարբերակը. այն կունենա 5,8 դյույմ OLED-էկրան: Մյուսներն ավելի խոշոր կլինեն. երկրորդը՝ պայմանական «iPhone X Plus»-ը կունենա 6,5 դյույմ OLED-էկրան և երրորդը՝ 6,1 դյույմ հեղուկ բյուրեղային էկրան:
     Նոր iPhone-ները վաճառքի էին հանվել վերջերս՝ նոյեմբերի 3-ին: iPhone 8-ն ունի 4,7 դյույմ էկրան, iPhone 8 Plus-ը՝ 5,5 և iPhone X-ը՝ 5,8:
9851 | 0
Facebook