Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Պահանջում ենք հանձնախումբ ստեղծել և ուսումնասիրել վարչապետի, ՊԵԿ նախագահի ունեցվածքը». Արմեն Ներսիսյան

12:20, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Պահանջում ենք հանձնախումբ ստեղծել և ուսումնասիրել վարչապետի, ՊԵԿ նախագահի ունեցվածքը». Արմեն Ներսիսյան
     «Առինջ մոլ»-ի առևտրականները շարունակում են բողոքի ակցիան ԱԺ շենքի դիմաց: Նրանք պահանջում են խորհրդարանին՝ հանձնախումբ ստեղծել ու ուսումնասիրել վարչապետի, կառավարության անդամների, ՊԵԿ նախագահի, նրա աշխատողների ունեցվածքը:
     «10 հազար դոլարի ապրանք ենք բերում, 10 կգ ա դառնում, 3000 դոլար ՊԵԿ-ին ենք տալիս... Եթե իրանց նպատակն այն է, որ ՀԴՄ չխփելու համար 175 հազար գան, տուգանեն, ապա դա ուրիշ խնդիր է: Մենք գիտենք, թե ինչն է իրանց նպատակը: Պահանջում ենք, որ այսուհետ իրենց նկատմամբ սկսեն այսպիսի կոշտ վարչարարություններ ու ուսումնասիրեն՝ որտեղի՞ց իրենց էդքան ունեցվածք, ո՞նց տենց միանգամից հարստացան, երբ մենք քարը քարին դնելով չենք կարում մի բան անենք: Խոսքը ՊԵԿ բոլոր աշխատակցիների մասին է՝ իրենց շքեղ մեքենաների, տների, ախռանաների: Մտածում եմ, որ էսքանից հետո ինձ կամ իմ ընտանիքին ուզենալու են վնասել: Եթե իմ հետ մի վատ բան եղավ, իրենց ձեռի գործն ա լինելու»,- հայտարարեց «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը:
1444 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am