Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուսաստանը հայելային պատասխան կտա RT հեռուստաալիքի դեմ ԱՄՆ-ի սահմանափակումներին

11:55, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը հայելային պատասխան կտա RT հեռուստաալիքի դեմ ԱՄՆ-ի սահմանափակումներին
     ԱՄՆ-ում RT America հեռուստաալիքին որպես օտարերկրյա գործակալ հարկադրաբար գրանցման պատասխանը պետք է «կետային» լինի և առաջին հերթին անդրադառնա ամերիկյան լրատվամիջոցներին: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Եվգենի Ռևենկոն:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պահանջով RT America հեռուստաալիքն որպես օտարերկրյա գործակալ է գրանցվել: RT America-ն գրանցվել է 1938թ., ընդ որում, մի շարք այլ օտարերկրյա պետական ԶԼՄ-ներ, այնպիսիք, ինչպիսիք են բրիտանական BBC-ն, չինական CCTV-ն, ֆրանսիական France-24-ը, գերմանական Deutsche Welle-ն, գրանցված չեն որպես օտարերկրյա գործակալներ:
     Եվգենի Ռևենկոն նշել է, որ անհրաժեշտ է հայելային պատասխան գտնել: «Հայելային պատասխանի գործողության տակ պետք է հայտնվեն, առաջին հերթին, ամերիկյան լրատվամիջոցները, որոնք աշխատում են ռուսերենով կամ ռուս ժողովուրդների այլ լեզուներով և մեր երկրի տեղեկատվական տիրույթում»,- հավելել է պատգամավորը:
966 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am