Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հացադուլը կդադարեցնենք այն ժամանակ, երբ օրինագիծը կասեցվի». ուսանողները մտադիր են գիշերել լսարանում

11:45, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Հացադուլը կդադարեցնենք այն ժամանակ, երբ օրինագիծը կասեցվի». ուսանողները մտադիր են գիշերել լսարանում
     Ինչպես հայտնել էինք, դասադուլի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանն ու ևս 3 ուսանողներ հացադուլ են սկսել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Նրանք հորդորում են համալսարանի ղեկավարությանն ու ուսանողներին՝ չփորձել մոտենալ դռանը, չդիմել սադրանքների. «Որոշել ենք դուռը չբացել: Եթե լինեն մարդիկ, ովքեր ցանկանան միանալ մեզ, էլի չենք բացելու»,- լրագրողներին հայտնեց Դավիթը՝ դռան հակառակ կողմից: «Գիշերելու ենք այստեղ, մեզ հետ բարձր ենք բերել, վերմակ, ջուր, հեռախոս, հիգիենայի պարագաներ»,- հավելեց տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողը: Վերջինը ժամկետներ չնշեց՝ քանի օր են մտադիր մնալ այդտեղ: «Կդադարեցնենք, եթե օրինագիծը կասեցվի»:
602 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am