Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Թերեզա Մեյը Ռուսաստանի հանդեպ մեղադրանքներ է հնչեցրել

11:35, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Թերեզա Մեյը Ռուսաստանի հանդեպ մեղադրանքներ է հնչեցրել
     Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լոնդոնի քաղաքապետի անունից կազմակերպված ճաշկերույթի ժամանակ իր ելույթը նվիրել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին: Մեյը Ռուսաստանին մեղադրել է աշխարհակարգի համար սպառնալիքներ ստեղծելու, ընտրություններին միջամտելու և կեղծ նորությունների միջոցով տեղեկատվության ռազմականացման համար: «Ռուսաստանը նպատակ ունի պառակտել ժողովրդավարական հանրությունը»,- նրա խոսքն է մեջբերում The Guardian-ը:
     Մեծ Բրիտանիայի վարչապետը առանձնացրել է նաև Դանիայի պաշտպանության նախարարության և Գերմանիայի Բունդեսթագի կայքերի վրա կատարված հաքերային հարձակումները:
     Մեյը նման հայտարարությամբ է հանդես եկել Brexit-ի հարցով հանրաքվեի ընթացքին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը ստուգելու կոչերի ֆոնին: Նման կոչեր էր ավելի վաղ արել հաղորդավար Բեն Բրեդշոուն:
     Նա նաև Ռուսաստանին մեղադրել է Դոնբասի պատերազմը հրահրելու, Ղրիմը միացնելու, եվրոպական մի քանի երկրների ազգային օդային տարածքը խախտելու համար: Մեյը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ եվրոպական անվտանգությունն ապահովելու համար: Ըստ նրա՝ դրան կնպաստեն նաև ՆԱՏՕ-ի բարեփոխումները:
     Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հստակեցրել է, որ չի ցանկանում վերադառնալ սառը պատերազմին կամ գտնվել առճակատման իրավիճակում:
     «Ես պարզ ուղերձ ունեմ Ռուսաստանի համար: Մենք գիտենք, թե դուք ինչ եք անում: Եվ դա ձեզ չի հաջողվի: Քանի որ դուք թերագնահատում եք մեր ժողովրդավարությունը: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը մի օր կընտրի այլ ուղի և կխաղա պետության կանոններով»,- ասել է Թերեզա Մեյը:
2167 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am