Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ռուսական RT հեռուստաալիքն ԱՄՆ-ում հայտնվել է օտարերկրյա գործակալների ցուցակում

11:30, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Ռուսական RT հեռուստաալիքն ԱՄՆ-ում հայտնվել է օտարերկրյա գործակալների ցուցակում

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ռուսական RT America հեռուստաալիքը սպասարկող T&R Productions LLC ընկերությանը դասել է օտարերկրյա գործակալների շարքին, այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новостин-ն, հայտնել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ըստ նար՝ այս իրադարձությունը կբարդացնի իրենց գործունեությունը, քանի որ իրենց հետ աշխատող որևէ լրագրող իրեն ապահով չի զգա նման պայմաններում, կբարդացվի հարցազրույցներ վերցնելու գործընթացը, կառաջանան բազմաթիվ սահմանափակումներ:

Ավելի վաղ Սիմոնյանն ասել էր, որ RT America-ն որպես օտարերկրյա գործակալ է գրանցվել ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջով: Նա ընդգծել է, որ իրենք ստիպված են եղել ընտրություն կատարել նման գրանցման և քրեական գործի միջև:

Լրատվականն այսուհետ ստիպված է լինելու ամերիկյան իշխանություններին ներկայացնել իրենց հաշվետվությունները, աշխատակիցների հասցեները, տվյալներ պայմանագրերի ու տրվող աշխատավարձերի մասին:

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը դատապարտել է ամերիկյան կողմի որոշումը:

808 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am