Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե 1 տարի անց պարզենք, որ հաշված մարդիկ են դիմել, կստացվի՝ նախագիծը քննարկում ենք 1-2 ռեպորտաժի համար». քննարկվում է աշխատող մայրերի մասին օրինագիծը

11:40, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Եթե 1 տարի անց պարզենք, որ հաշված մարդիկ են դիմել, կստացվի՝ նախագիծը քննարկում ենք 1-2 ռեպորտաժի համար». քննարկվում է աշխատող մայրերի մասին օրինագիծը
     Խորհրդարանը քննարկում է երիտասարդ մայրերի աշխատանքը և երեխայի խնամքը համատեղող օրենսդրական նախաձեռնությունը: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը նշում է՝ այն մայրերն, ովքեր գտնվում են երեխայի մինչև 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում (որի համար ամսական 18 հազար նպաստ են ստանում), մինչև 2 տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կունենան: «Երեխայի խնամքը կազմակերպելու համար եթե դայակ եք վերցնում, մենք ասում ենք՝ աշխատավարձի հիսուն տոկոսը, ինչքան որ դուք կորոշեք, բայց ոչ ավելի նվազագույն աշխատավարձից, կփոխհատուցի պետությունը: Օրինակ, եթե 110 հազարից ավելի եք որոշել տալ դայակին, 55 հազարը կվճարի պետությունը»:
     «Ելք» խմբակցության պատգամավոր Ն. Փաշինյանը նկատեց. «Ուզում ենք մայրերին օգնել, այո, բայց վերջում պարզվեց, որ խնդիր է ծագում նաև դայակներին հարկային դաշտ բերելու: Մեր մտադրությունն առաջնային ո՞րն է՝ դայակներին հարկե՞լը, թե՞ մայրերին աջակցելը»:
     «Եթե քաղաքացին ցանկություն ունի աշխատանքի վերադառնալ ու դրան խոչընդոտում է երեխայի խնամքի հետ կապված խնդիրը, եթե ցանկանա, կընդունի մեր առաջարկը, եթե չէ, չի մասնակցի»,- ասաց նախարարը: Փաշինյանը նշեց. «Եթե 1 տարի անց պարզենք, որ հաշված մարդիկ են դիմել սրանից օգտվելու համար, կստացվի, որ նախագիծը քննարկում ենք 1-2 ռեպորտաժի համար՝ ցույց տալու, թե ժողովրդագրական վիճակին ենք զարկ տալիս»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
     Հիշեցնենք՝ MAMUL.amհարցում է անցկացնում այս թեմայով, պարզելու՝ հասարակությունն ինչպե՞ս է վերաբերվում ներկայացված նախագծին:
566 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am