Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ընտանեկան նպաստ նշանակելու համար գումար են վերցնում. խոսվում է 1-ից մինչև 4 ամսվա նպաստը սոցիալական աշխատողին կամ ծառայությանը թողնելու մասին». Փաշինյանն ահազանգում է

11:20, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
«Ընտանեկան նպաստ նշանակելու համար գումար են վերցնում. խոսվում է 1-ից մինչև 4 ամսվա նպաստը սոցիալական աշխատողին կամ ծառայությանը թողնելու մասին». Փաշինյանն ահազանգում է
     Պետական նպաստների մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին, նշեց, որ մեծ թվով ահազանգեր են ստանում, երբ ընտանեկան նպաստ նշանակելիս սոցիալական ծառայություններում կիրառվում է «ատկատներ» վերցնելու պրակտիկան: «Ինչ-որ մեկին ընտանեկան նպաստ նշանակելու համար գումար են վերցնում. խոսվում է 1-ից մինչև 4 ամսվա նպաստը տվյալ սոցիալական աշխատողին կամ ծառայությանը թողնելու մասին: Դուք նման ահազանգեր ստանո՞ւմ եք»,- հետաքրքրվեց պատգամավորը:
     Նախարարն ասաց, որ դա իրավապահների ուշադրության դաշտում գտնվող գործառույթ է: «Տեղեկատվական բազմաթիվ համակարգեր ենք ներդրել, որը միակ երաշխիքն է, որ Ձեր ասած երևույթը տեղի չունենա ու բացառվի»,- ասաց Ասատրյանը:
     Փաշինյանը փորձեց պարզել՝ ահազանգերի հետևից, ի վերջո, գնո՞ւմ են, թե՞ ոչ: «Մենք ունենք մոնիթորինգի ստորաբաժանում, որը տարբեր ահազանգերի հիման վրա այցելություններ է իրականացնում»,- արձագանքեց նախարարը:
892 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am