Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վան Գոգի ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է 81.3 միլիոն դոլարով

13:05, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
Վան Գոգի ստեղծագործությունն աճուրդում վաճառվել է 81.3 միլիոն դոլարով

Նյու Յորքի Christie's աճուրդում հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Հերկված դաշտը և հերկվորը» կտավը վաճառվել է 81.3 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
     Նկարում ներկայացված է Վան Գոգի՝ Ֆրանսիայում գտնվող հիվանդասենյակից բացվող տեսրանը: Այդ հիվանդասենյակում է իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել նկարիչը:

Նկարն աճուրդի գլխավոր ցուցանմուշն է եղել, այն անհատական հավաքածուի մաս է եղել: Նկարի նախնական արժեքը կազմել է 50 միլիոն դոլար:
     «Հերկված դաշտը և հերկվորը» նկարը Վան Գոգի ամենաթանկ վաճառված աշխատանքների շարքում 2-րդ տեղն է զբաղեցնում: 1990թ. Վան Գոգի «Բժիշկ Հաշեի դիմանակարը» կտավը վաճառվել է 82.5 միլիոն դոլարով:

13203 | 0
Facebook